Breaking News

Խորուրդներ ամուր առողջության համար

1. Գրքեր կարդացեք

Համարվում է, որ գիրք կարդալն օգնում է դուրս գալ դեպրեսիվ վիճակից և բարելավել հաղորդակցական փորձառությունը: Պետք է նշել նաև, որ դրական ազդեցության համար անհրաժեշտ է կարդալ հաճելի տեքստեր, այնպես որ, քաղաքական և սուր սոցիալական թերթերը և պարբերականները դրեք մի կողմ և ընթերցեք դասական գրականություն:

2. Դանդաղ կերեք

Դիետոլոգներն ասում են, որ ավելորդ քաշը շատ անգամ կապված է ոչ միայն նրա հետ, որ մարդիկ շատ են ուտում, այլ նրա հետ, որ մարդիկ շատ արագ են ուտում: Ապացուցված է, որ նրանք, ովքեր արագ են ուտում, ուտում են չափից ավելի շատ:

3. Մեդիտացիա արեք լռության մեջ

Բժիշկները վաղուց արդեն խոսում են, որ մեդիտացիան օգտակար է ոչ միայն յոգերին, այլ նաև շարքային գրասենյակային աշխատակիցներին: Օրական 30 րոպե մեդիտացիան իջեցնում է սթրեսի զարգացման հնարավորությունը, բարձրացնում է էմոցիոնալ վիճակը և դրականորեն է ազդում ոչ միայն մարդու հոգեբանական, այլ նաև ֆիզիկական առողջության վրա:

4. Հիշեք երկաթի մասին

Երկաթը կարևոր դեր է խաղում օրգանիզմի նորմալ կենսագործունեության մեջ: Հոգնածություն, ախորժակի կորուստ, ուշադրության կենտրոնացման բարդություններ. սա պրոբլեմների այն մի փոքր մասն է, որը կարող է առաջանալ, երբ մարդու օրգանիզմում առաջանում է երկաթի պակաս:

5. Անջատեք հեռախոսը

Այո, մենք գիտենք, որ սա ամենանոր և օրիգինալ խորհուրդը չէ, բայց, թերևս, գլխավորներից մեկն է: Սմարթֆոնների ամենօրյա օգտագործումը կարող է առաջացնել հետևյալ հետևանքները. աչքի ճնշման բարձրացում, աչքերի մկանների սպազմ, սթրես, ինչպես նաև ցավեր պարանոցի շրջանում:

6. Զբոսանք՝ օրը 21 րոպե

18-34 տարեկան մարդու համար անհրաժեշտ է սպորտով զբաղվել շաբաթական 150 րոպե՝ նորմալ առողջական վիճակ պահպանելու համար: Եթե չունեք այդ հնարավորությունը, ապա այդ ժամանակը բաժանեք շաբաթվա օրերի վրա և զբոսնեք: Կստացվի զբոսանք՝ օրական 21 րոպե:

7. Մի նստեք տանը

Ավելի ճիշտ՝ ավելի շատ ժամանակ անցկացրեք փողոցում:

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …