Breaking News

Ահա թե ինչ կլինի, եթե ամեն օր քայլենք 15 րոպե

1․ Բարելավում է տրամադրությունը և հոգեկան առողջությունը

Ամենօրյա զբոսանքն ունի նույն ազդեցությունը, ինչ մեկ բաժակ լավ գինին կամ դառը շոկոլադը։ Դա բարձրացնում է ձեր տրամադրությունը, առանց ավելորդ կալորիաների կուտակման։

2․ Նվազեցնում է քաշը

Տարիքի հետ լավ մարզավիճակում մնալը ավելի է դժվարանում, ուստի այն ամենադյուրին միջոցն է քաշը նվազեցնելու և պահպաանելու համար։ Քանի որ քայլելը արագացնում է նյութափոխանակությունը։

3․Օգնում է հանգիստ քնելուն

Ինչպես ցանկացած ֆիզիկական վարժություն, քայլելը ևս կօգնի ձեզ գիշերն ավելի լավ քնել։ Գիշերային քունն իր հերթին կօգնի ձեզ ավելի հեշտ հաղթահարել հաջորդ օրվա խնդիրները։

4․ Կանխում է սրտի հիվանդությունները

Քայլելը բարելավում է արյան շրջանառությունը օրգանիզմում, որն էլ իր հերթին կանխում է սրտային հիվանդությունները։

5․Նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը

Փորձը ցույց է տվել, որ շաբաթը 7  և ավելի ժամ քայլող կանայք կարողացել են 14%- ով կրճատել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը  այն կանանց համեմատությամբ, ովքեր դա չեն անում։

6․Ուժեղացնում է իմունային համակարգը

Նրանք, ովքեր շաբաթը 5 օր առնվազն 20 րոպե քայլում են, ավելի քիչ հավանական է, որ կհիվանդանան։ Իսկ նրանք, ովքեր արդեն հիվանդ են, ամենօրյա քայլելը արագացնում է վերականգնումը։

7․Թեթևացնում է հոդացավերը

Ցանկացած վարժություն թեթևացնում է հոդացավերը։ Քանի որ այն ստիպում է մարմնին շարժվել։ Քայլելր բավականին հեշտ վարժություն է, որի ազդեցությունը հոդերին ավելի քիչ է։

8․Լավացնում է մարսողությունը

Քայլելը դրական է ազդում մարսողական համակարգի վրա և օգնում է լավացնել աղիների աշխատանքը։ Եթե ունեք խնդիրներ աղիների հետ, ապա ամենօրյա զբոսանքը կարող է չեզոքացնել խնդիրը։

9․Դադարեցնում է ավելորդ ուտելու ցանկությունը

Երբեմն սթրեսների պատճառով ուտելու ցանկությունը ավելի է սաստկանում՝ հատկապես քաղցրավենիքի։ Իմացեք, որ քայլելը կարող է զսպել այդ ցանկությունը։ Պարզապես պետք է դուրս գալ փողոց և քայլել 15 րոպե։ Այն կօգնի ձեզ այրել կալորիաները և բարձրացնել տրամադրությունը։

10․Կանխարգելում է որոշակի հիվանդությունների ձեռքբերումը

Երբ մարզվում եք դրանով բարելավում եք սրտի աշխատանքը, որը իր հերթին կանխում է սրտային հիվանդությունները։ Քայլելը նվազեցնում է շաքարախտի և արյան բարձր ճնշման հավանականությունը։

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …