Breaking News

Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը որակազրկվել է մեկ տարով

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան մեկ տարով որակազրկել է ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանին: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի խոսքով՝ Գրիգոր Սահակյանը մեր հավաքականի առաջատարներից է. « Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն նա մասնակցել է մեկ այլ մարզաձեւի աշխարհի առաջնությանը, երբ առջեւում ձյուդոյի աշխարհի առաջնությունն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն», -ասել է նա:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ իրենք մարզիկներին չեն արգելում մասնակցել այլ մրցաշարերի, այն դեպքում, երբ դա չի խանգարում ձյուդոյի մրցումային օրացույցային պլանին: Բայց, անպայման պետք է ֆեդերացիայից թույլտվություն ստանալ:

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …