Breaking News

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը կրկին դժգոհել է Արամայիս Գրիգորյանի աշխատանքից, բայց չի համարձակվում պաշտոնանկ անել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ բացասական է գնահատել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործունեությունը: Պատճառը աղբահանության ոլորտում աշխատանքների ոչ պատշաճ իրականացումն է: Եւ Կարեն Կարապետյանն այդ աշխատանքները համարելով ոչ բավարար՝ ասել է, թե կարճ ժամանակ անց կրկին կանդրադառնա հարցին: Հետաքրքիրն այն է, որ վարչապետն Արարատի մարզին անդրադարձել էր նաեւ օրեր առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, եւ կրկին դժգոհ մնացել:

Մասնավորապես նա նշել էր, թե Արարատի մարզի մի շարք համայնքներում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել: Բայց չնայած այս ամենին, որեւէ մեկը չի պատրաստվում Գրիգորյանին պաշտոնանկ անել. պատճառն էլ ընտրություններում իշխող ՀՀԿ-ին նրա եւ եղբոր մատուցած անձնվեր ծառայություններն էին: Ընդ որում, Գրիգորյանները ՀՀԿ-ին ծառայում են Դաշնակցությանը «դավաճանելու» գնով»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …