Breaking News

Արմեն Ջիգարխանյանը հուսահատությունից քնում է թատրոնի իր գրասենյակում

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր է, ինչ ապրում է թատրոնում, չի լքում իր աշխատասենյակը և գիշերում է այնտեղ, հայտարարել է  «Մոսկվայի դրամատիկական թատրոնի» մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան: Ըստ նրա՝ 82-ամյա Ջիգարխանյանին այնքան է ցնցել իր ամուսնալուծության հետ կապված իրավիճակը, որ գործնականում ոչ մեկի հետ չի շփվում և զգում է իրեն անելանելի վիճակում:

Հիվանդանոցից դուրս գալուց հետո Ջիգարխանյանի ընկերները նրան տեսակցել են իր թատրոնին մոտ վարձակալած բնակարանում, սակայն ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ջիգարխանյանը ցանկացել է վերադառնալ իր նախկին բնակարան, որտեղ բնակվում է նրա կինը: Ջիգարխանյանը համոզված է, որ այդ բնակարանի կեսն իրենն է. «Ես կբաժանեմ այն և կբնակվեմ այնտեղ»,-նշել է նա: Սակայն, ամեն ինչ այդքան հեշտ չէ, որքան այն թվում է դերասանին: Խնդիրն այն է, որ բնակարանը գրանցված է Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով: Իսկ բնակարանում՝ իր բնակվելու իրավունքները վերականգնելու համար Ա. Ջիգարխանյանը պետք է ամուսնալուծության հայտ ներկայացնի:

«Մոսկվայի դրամատիկական թատրոնի» մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան նաև տեղեկացրել է, որ այս պահին թատրոնը նորմալ աշխատում է, բայց թե ինչ կլինի հետո և ինչ ճակատագրի կարժանանա այն՝ ոչ ոք չգիտի:

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած «Մոսկվայի դրամատիկական թատրոնը» ստեղծվել է 1996 թ.-ին, որտեղ աշխատել են հարյուրավոր տաղանդավոր դերասաններ: Թատրոնը ունեցել է հարյուրավոր ներկայացումներ, արժանանալով  հանդիսատեսի համակրանքին, և քննադատների ուշադրությանը:

ArmLife.am

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …