Breaking News

Արարատի մարզում 13-ամյա աղջիկը հայտնել է, որ 17-ամյա տղան սեռական հարաբերություն է ունեցել իր հետ

Հոկտեմբերի 28-ին՝ կեսգիշերին, Արարատի մարզի 13-ամյա Անժելա Մ.-ի հարազատները դիմել էին Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում իրենց երեխան, ով սովորում է 8-րդ դասարանում, դուրս է եկել տանից, գնացել է դպրոց, սակայն չի վերադարձել տուն:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին, երեխան վերադառնալով տուն՝ ծնողներին հայտնել է, որ դասերից հետո ինքը վերադարձել է տուն, սակայն ճանապարհին Արարատ քաղաքի ավտոկայանից մի տղա իրեն տարել է Արարատ քաղաքի Մուրացանի փողոցի վերջնամասում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն է ունեցել:

Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանները որոնում են Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Սերոբ Գրիգորյանին: Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …