Breaking News

ՖՈՏՈՇԱՐՔ. Եվս մեկ ահաբեկչություն Սոմալիում. զոհերի թիվը հասել է 25-ի

Ըստ իրավապահ մարմինների՝ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազը 25 մարդ է զոհվել:
Պայթյունները տեղի են ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցում, որը մոտ է նախագահի նստավայրին: Ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան՝ հյուրանոցի մոտ, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ:

Երկրի տեղեկատվության նախարար Աբդերահման Օմար Օսմանի տեղեկացմամբ՝ 5 ահաբեկիչներից երեքը ձերբակալվել են, իսկ երկուսը զոհվել՝ անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» արմատական ​​իսլամիստական ​​խումբը, որը սերտ կապեր ունի «Ալ-Քաիդայի» ահաբեկչական խմբավորման հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Սոմալիում տեղի ունեցավ ևս մեկ ահաբեկչական հարձակում, ինչի ընթացքում զոհվեց ավելի քան 350 մարդ:

ArmLife.am

[smartslider3 slider=166]

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …