Breaking News

Հրայր Թովմասյանի անվան հետ կապվող ընկերությունը` ընդդեմ Ֆինանսների նախարարության

Ըստ մամուլի տեղեկությունների՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանի անվան հետ կապվող «Մեգո-Գոլդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ պահանջում է 100 միլիոն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն մոտ 100 միլիոն գումար է վճարել հարկային մարմնին, իսկ հիմա էլ ընկերության սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը պարտադրի ՀՀ ֆինանսների նախարարությանը ՀՀ պետական բյուջե վճարված 100 միլիոն դրամը հետ վերադարձնի «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …