Breaking News

Իսպանական դատարանն ավարտեց երգչուհի Շակիրայի հարկերից խուսափելու գործի հետաքննությունը

Իսպանիայի Էսպլյուզ դե Լոբրեգատ քաղաքի դատարանը (Բարսելոնայի գավառ, Կատալոնիայի ինքնավար համայնք) ավարտել է երգչուհի Շակիրայի դատավարությունը, հարկերից խուսափելու գործի հետ կապված,- հայտնել է Կատալոնիայի բարձրագույն դատարանը:

Շակիրան Իսպանիայում մեղադրվում է 2012-2014 թվականների ընթացքում հարկերից խուսափելու վեց հոդվածներով: 2019 թվականի հունիսին նա ցուցմունք տվեց դատարանում այս գործով ՝ նշելով, որ արդեն ամբողջությամբ մարել է այս պարտքը և կատարել է Իսպանիայի նկատմամբ իր հարկային պարտավորությունները: 2021 թվականի ապրիլին Իսպանիայի հարկային գործակալությունը հայտարարեց, որ նա 2012 -ից 2014 թվականների համար պետական ​​գանձարան չի վճարել 14.5 միլիոն եվրո:

Մինչ օրս Շակիրան գրեթե 17,3 միլիոն եվրո է վճարել հարկային մարմիններին :

Check Also

«Մենք բոլորս կեղծ ենք, բոլորս էլ փչացած ենք». Էնթոնի Հոփքինսի 11 մեջբերում, որոնք խորը հետք են թողնում հոգում

Նրան սիրում են, հարգում, լսում: Խարիզմատիկ ու անհավանական Էնթոնի Հոփքինս: Նա երբեք չի դադարում զարմացնել …