Breaking News

Հնագույն խոշորագույն ամրոցի հետքեր Շվեդիայում

Շվեդ հնագետները հայտնաբերել են Էլանդ կղզու ամենահին ամրոցի հետքեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հնագետ Յան Հենդրիք Գալգրենը, որը հայտնաբերել են ամրոցի հետքերը, բացատրել է նախորդ գիտնականների անհաջողությունը Սյորբյու գյուղում պեղումների ժամանակ, որը տեղակայված է ամրոցից շուրջ 10 կմ հեռավորության վրա: Հայտնաբերված ամրոցը հնագիտական սենսացիա է, քանի որ Սյորբյու Բոգն ավելի վաղ համարվել է ինքնատիպ ամրոց-ուրվական: Այն հիշատակվում է էլանդական հոգեւորական Նիկոլաուս Վալինուսի «Էլանդի մասին» աշխատության մեջ, որը հրապարակվել է 1703 թվականին, սակայն դրա տեղակայման հստակ նկարագրությունը բացակայում է, ինչի պատճառով այն չի հաջողվել հայտնաբերել:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …