Breaking News

Ռեստորանային համալիրի տարածքում պահվող 2 արջերը կտեղափոխվեն Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցության շրջանակում Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերը կտեղափոխվեն ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:

Հիշեցնենք, որ օրերս բրիտանական «The Daily mail»-ն անդրադարձել է Հայաստանում ժամանցի վայրերում պահվող արջերի խնդրին` հրապարակելով Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում պահվող արջերի լուսանկարները: Պարբերականը նաև նշել էր, որ Բրիտանացիները պատրաստ են փրկել Հայաստանի 80 արջերին՝ յուրաքանչյուրին վճարելով 4000 եվրո:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …