ՀՀ ոստիկանությունն այսօր՝ ժամը 16.20-ին Արմավիրում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզից ահազանգ է ստացել, որ մի անձ դանակով մտել է մանկապարտեզ և հարձակվել իրենց վրա, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
Shamshyan.com տեղեկացմամբ՝ Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզում տղամարդը պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և քննչական վարչության աշխատակիցները։ Ճշտվում է, թե ինչ պահանջ է ներկայացրել պատանդառուն։
[smartslider3 slider=169]