Breaking News

«Հրապարակ». Սիսիանի ՀՀԿ-ական քաղաքապետը սպառնացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի ՀՀԿ-ական քաղաքապետ և թեկնածու Արթուր Սարգսյանը, մարզից հասնող լուրերի համաձայն, սպառնացել է միավորվող համայնքների ղեկավարներին, որ կպատժվեն, եթե իր մրցակցի հանդիպումներին իրենց համայնքներում մարդ հավաքվի։ Նա խոստացել է ընտրություններից հետո գործեր հարուցել «դավաճանների» նկատմամբ։

Ի դեպ, Սիսիանի փոխոստիկանապետը նրա ազգականն է։ Օրերս խիստ նկատողություն է ստացել Ույծ գյուղի ղեկավարը, քանի որ ԲՀԿ թեկնածու Կարեն Համբարձումյանի հավաքին ներկա է եղել նաև համայնքապետարանի մի աշխատակցուհի։ Քաղաքապետի «լրտեսները» մատնել են և գյուղապետ Արտակ Ավետյանին պարտադրել, որ նրան ազատի աշխատանքից։ Ավետյանը չպատասխանեց մեր հարցին, ասաց, որ գրավոր ուղարկենք։ Մեր պնդումներին էլ արձագանքեց․ «Գնացեք՝ ով ձեզ էդ ինֆորմացիան տվել է, թող ինքն էլ պատասխանի»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …