Breaking News

Վրաց-ադրբեջանական բախումներ Վրաստանում. Գագիկ Համբարյան

Վրաստանի Հանրային հեռուստատեսության տվյալներով հոկտեմբերի 26-ին Վրաստանի Գարդաբանի քաղաքում տեղի է ունեցել բախում ադրբեջանցիների և սվանների՝ լեռնական վրացիների միջև…Վրաստանում “Ադրբեջանցիների ազգային շարժում” կազմակերպության ղեկավար Ալիբալա Ասկերովի տեղեկություններով,կոնֆլիկտը տեղի է ունեցել երկու ազդբեջանցիների և տասը սվանների միջև,որից մի քանի ժամ անց մոտ 200 սվաններ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝պահանջելով,որ ադրբեջանցիները հեռանան քաղաքից…Հակամարտությունը սվանների և ադրբեջանցիների միջև այնքան է թեժացել,որ Գարդաբանի է ժամանել Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին,ով տեղի ադրբեջանցիներին վստահեցրել էր,որ այս ամենի մեղավորները սադրիչներն են…Միայն ՆԳ նախարարի այցից հետո իրավիճակը քաղաքում կարգավորվել է…
Հիշեցնեմ,որ սա առաջին բախումը չէ վրացիների և ադրբեջանցիների միջև Գարդաբանիում…2014 թ-ի մայիսի վերջին մի քանի օր իրավիճակը քաղաքում ծայրահեղ լարված էր…Մայիսի 28-ի ուշ երեկոյան վրաց և ադրբեջանցի երիտասարդների միջև քաղաքի թեյարաններից մեկում ծագած ծեծկռտուքը սրել էր հարաբերությունները 15-20 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում ապրող երկու հիմնական ազգային խմբերի միջև…Գիշերային միջադեպից մի քանի ժամ անց՝ մայիսի 29-ի կեսօրին, մահակներով զինված և ադրբեջանական դրոշները կրող հարյուրավոր ադրբեջանցի երիտասարդներ դուրս էին եկել փողոց՝ բողոքելով, իրենց բնորոշմամբ, “Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեմ”… Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով մարզկենտրոն Ռուսթավիից Գարդաբանի էր ժամանել Քվեմո-Քարթլիի նահանգապետ Գեորգի Մհեբրիշվիլին,ով այդ ժամանակ ևս վրացիների և տեղի ազերիների բախման մեջ մեղադրեց սադրիչներին…Ինչպես երևում է,պարոն Մհեբրիշվիլին,ով այս երեք տարվա մեջ նահանգապետից բարձրացել է մինչև Վրաստանի ՆԳ նախարար չի “բարձրացրել” իր բառապաշարը…Երեք տարի առաջ էլ,հիմա էլ վրացիների և ադրբեջանցիների բախման մեջ մեղադրում է ինչ-որ սադրիչների,որոնց երևի թե ճանաչում է միայն բատոնո Մհեբրիշվիլին,քանի որ 2014 թ-ին այդ “սադրիչներին” ոչ ոք չգտավ…Համոզված եմ,որ հիմա էլ չեն գտնի…
Իսկ այս անընդհատական բախումներն ապացուցում են,որ Քվեմո-Քարթլիում բնակվող վրացիների և ադրբեջանցիների միջև գոյություն ունեցող խնդիրներն ավելի խորքային են և մեծ վտանգ են ներկայացնում Վրաստանի համար,որի հարավը գրեթե ամբողջությանբ մահմեդականացված է,բացառությամբ հայաբնակ Ջավախքի,որը խոչընդոտ է հանդիսանում,որ մահմեդական Աջարիան և Քվեմո-Քարթլին միավորվեն և “մահմեդական” կամուրջ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև…

Գագիկ Համբարյան

Check Also

ՌԴ-ն ակտիվորեն աջակցում է Երևանին և Անկարային՝ կարգավորելու հարաբերությունները. Զախարովա

Ռուսաստանը հնարավորինս աջակցում է Հայաստանին և Թուրքիային կարգավորելու հարաբերությունները, ինչպես նաև պատրաստ է միջնորդ լինել …