Breaking News

«Ժողովուրդ». Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությանը «գցել են»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությանը «գցել են»: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ «Սլավ Գրուպ» ՓԲ ընկերություն դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Արմեն Սիմոնյանից հօգուտ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի բռնագանձվի 1 միլիոն 730 հազար դրամ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նրա հայցը:

Նկատենք, երբ այլ մարմիներ են դատարան դիմում ընդդեմ «Սլավ Գրուպ»-ի, դատաքննության փուլում հրաժարվում են իրենց հայցից: Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը աղբահանության համար շուրջ 2 միլիոն դրամի չափով դատական հայց էր ներկայացրել պատգամավորին պատկանող ընկերությանը, իսկ ահա ավելի ուշ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հրաժարվել էր հայցից: Ստացվում է, որ պատգամավորը կարողանում է ուրիշներին դատի տալ եւ հաղթել, բայց երբ նրա դեմ է որեւէ մեկը քայլ իրականացնում, ճանապարհի կեսից հանձնվում է»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …