Breaking News

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում հիվանդի հարազատը հարձակվել է բժշկի վրա և ծեծել նրան

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23։50 Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ փողոցի 22 հասցեում գտնվող «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում խուլիգանություն է տեղի ունենում եւ հիվանդի հարազատները հարձակվել են բժշկի վրա եւ կոտրել հիվանդասենյակի ու ճաշարանի դռների ապակիները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ 31-ամյա Էդգար Յ.-ն նշված կենտրոնում հարձակվել է բժիշկ, 82-ամյա Գագիկ Պ.-ի վրա, գլխով հարվածել բժշկի դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, որից հետո անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հիվանդանոցում գտնվողների նկատմամբ՝ տալով հայհոյանքներ։ Այդ ամենի հետեւանքով հիվանդանոցի բնականոն աշխատանքը նրա կողմից խոչընդոտվել է։

Հաջորդ օրը, հոկտեմբերի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ համայնքային Ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Էդգար Յ.-ն եւ բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։

Բժշկին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Էդգար Յ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …