Breaking News

Ինչպես են ապրում և ինչով են զբաղվում հայտնի անձանց սերունդները

1. Պաբլո Պիկասոն և նրա թոռնուհին՝ Դիանա Վիդմայեր Պիկասոն

Հանրահայտ նկարչի թոռնուհին ուսումնասիրում է ժամանակակից արվեստը: Նա հանդիսանում է DWP Editions ընկերության տնօրենը, որը հավաքում է և համակարգում է Պաբլո Պիկասոյի մասին տեղեկությունները:

2. Օդրի Հեփբըրնը և նրա թոռնուհին՝ Էմմա Ֆերրերը

Էմման որոշել է գնալ իր հանրահայտ տատիկի հետքերով: Համալսարանն ավարտելուց հետո նա կփորձի կառուցել մոդելի կարիերա: Արտաքնապես նա շատ նման է իր տատիկին:

3. Լև Տոլստոյը և նրա ծոռնուհին՝ Իլարիա Շտիրլ-Տիմորը

Տոլստոյի ծոռնուհին ապրում է հասարակ միջին վիճակագրական մարդու կյանքով: Նա ուսուցչուհի է, ամուսինը՝ վիրաբույժ:

4. Ալեն Դելոնը և նրա թոռնուհին՝ Էլիսոն Լե Բորժը

32-ամյա Էլիսոն Լե Բորժը հաջողակ մոդել է: Նա նաև փորձում է կառուցել դերասանուհու կարիերա և արդեն նկարահանվել է մի քանի ֆիլմերում:

5. Ստալինը և նրա թոռնուհին՝ Քրիս Էվանսը

Իրականում Իոսիֆ Ստալինի թոռնուհու անունը Օլգա է: Քրիս Էվանսը նրա ծածկանունն է: Նա հատուկ է փոխել իր անունը, որպեսզի ոչ ոք իրեն չընդունի որպես ԽՍՀՄ-ի հանրահայտ ղեկավարի թոռնուհի: Էվանսն աշխատում է խանութում՝ որպես հասարակ կառավարիչ:

6. Չարլի Չապլինը և նրա թոռնուհին՝ Ունա Չապլինը

Գեղեցկուհի Ունա Չապլինը դեր է ստացել «Գահերի խաղը» սերիալում: Նա այնտեղ խաղացել է Ռոբ Սթարքի հարսնացուի դերը: Աղջիկը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով: Նա ունի բոլոր շանսերը նմանվելու իր հանրահայտ պապին:

7. Հեմինգուեյը և նրա ծոռնուհին՝ Դրի Հեմինգուեյը

Հայտնի գրողի ծոռնուհին արդեն հասցրել է դառնալ հայտնի մոդել: Նա համագործակցել է նորաձևության լավագույն տների հետ:

168.am

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …