Breaking News

Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգմամբ՝ Լևոն Արոնյանն աշխարհում 2-րդ է

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման նոյեմբեր ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն պահպանել է 2-րդ տեղը։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը։

Նոյեմբերի դասակարգման աղյուսակ՝

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2837 միավոր

2. Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2801 միավոր

3. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2799 միավոր

4. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2799 միավոր

5. Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2796 միավոր

6. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2788 միավոր

7. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2787 միավոր

8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2782 միավոր

9. Ալեքսանդր Գրիշչյուկ (ԱՄՆ)՝ 2782 միավոր

10. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2780 միավոր

76․ Սերգեյ Մովսեսյան (Հայաստան)՝ 2667 միավոր

77․ Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)՝ 2667 միավոր

97․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2655 միավոր

Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 49-րդն է՝ 2415 միավորով, իսկ Լիլիթը 70-րդը՝ 2390 միավորով։

Check Also

Ռեալը ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում …