Breaking News

«Հրապարակ». Գեներալը վերադարձել է կազդուրված

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Սարոյանը նախօրեին վերադարձել է Հայաստան, ԱԺ պատգամավորի մտերիմները վստահեցնում են, որ նա կազդուրվել է ու կգա նիստերին։ Տեւական ժամանակ Սարոյանը բուժվում էր արտերկրում, սկզբում՝ Չինաստանում, ապա՝ Մոսկվայում, որտեղ կորեացի բժիշկներ էին հրավիրվել։ Ի դեպ, Սարոյանն ու Մանվել Գրիգորյանն ի սկզբանե դեմ էին Վիգեն Սարգսյանի «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերին։ Գրիգորյանը «Զինապարտության մասին» օրենքի քննարկման ժամանակ բավականին ջերմ էր պաշտպանության նախարարի հետ, սակայն չմասնակցեց նախագծի քվեարկությանը»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …