Breaking News

«Ժամանակ». Կխեղդվենք. Ինչ հիմնավորմամբ են ցանկանում ջրի սակագինը բարձրացնել

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը երեկ ԱԺ-ում 2018թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել հանձնաժողով ջրի սակագինը 14 դրամով թանկացնելու համար:

Հանձնաժողովը այդ հայտը քննարկում է և նոյեմբերին որոշում կկայացնի: Բայց ամենակարևորը ջրի թանկացման հիմնավորումն է. ջրօգտագործողները ավելի քիչ ջուր են օգտագործել, քան կանխատեսել է ընկերությունը: Մասնավորապես ընկերությունը կանխատեսել է, որ բնակչությունը պետք է սպառի 123 մլն խմ ջուր, մինչդեռ մենք սպառել ենք 113 մլն խմ՝ այդպիսով ծանր վիճակի մեջ դնելով ընկերությանը: Նրանք էլ թանկացնում են ջուրը:

Եթե այս թանկացումը դաս չլինի մեր սպառողներին, և նրանք շարունակեն նվազեցնել ջրի սպառումը, ապա ընկերությունը կշարունակի թանկացնել ջուրը՝ այնքան ժամանակ, մինչև մենք ծարավից խեղդվենք ու հասկանանք, որ պետք է ընդառաջ գնալ ընկերությանը»:

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …