Breaking News

ՖՈՏՈՇԱՐՔ. Նյու Յորքում ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, 11 վիրավոր. Ահաբեկիչը ձերբակալված է

8 մարդ զոհվել և 11 մարդ վիրավորվել է Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Հոկտեմբերի 31-ի կեսօրին, անհայտ անձը՝ դիտավորությամբ, ավտոմեքենայով վրաերթ է իրականացրել հետիոտների վրա:  Ոստիկանությունը կրակ է բացել և վիրավորվել հանցագործին: Նա ձերբակալվել է: Իշխանությունները միջադեպը անվանել է ահաբեկչական գործողություն:

Ըստ ականատեսների` ահաբեկչության ժամանակ ահաբեկիչը բղավել է «Ալլահ Աքբար», տեղեկացնում է BBC-ին:

Հայտնի են նրա տվյալները՝ Սաֆուլո Սաիպով, 29 ամյա տղամարդը ծնվել է Ուզբեկստանում։ Սաիպովը գրանցված է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքում։ Նա ԱՄՆ-ում գտնվում է 2010 թ.-ից:

29-ամյա տղամարդը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է:

Ահաբեկչությունից հետո, Նյու Յորքի իշխանությունները  հանձնարարել են ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ օդանավակայաններում, հասարակական նշանակություն ունեցող տարածքներում:

ArmLife.am

[smartslider3 slider=172]

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …