Breaking News

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 23-ամյա ամերիկուհին մահացել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 31-ին, ժամը 21:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ,  վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը տեղեկացմամբ՝ դեպքի վայր են մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին Renault մակնիշի 35 LM 882 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1997 թ. ծնված Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի միջնամասի մետաղյա արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր՝ 1994 թ. ծնված Հաննա Հանթլիին (ԱՄՆ-ի քաղաքացի) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Check Also

Ինչպես կարող են Ուկրաինայի հակամարտությունն ու ռուբլու փոխարժեքն ազդել ՀՀ տնտեսության վրա

Ուկրաինայում զինված հակամարտության պատճառով ռուբլու փոխարժեքը հիմնական արժույթների նկատմամբ կտրուկ նվազել է. եթե անցյալ տարվա …