Breaking News

ՔԿ ծառայությունը` «Գորիս» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի լուրերի մասին

ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հանրային կապեր բաժնից պարզաբանել են «Գորիս» ՔԿ հիմնարկում միջադեպի վերաբերյալ լուրերը «Նոյեմբերի 1-ին www.shamshyan.com կայքը տեղեկություն է տարածել ըստ որի` հոկտեմբերի 31-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է եղել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում. կալանավորները մի քանի ժամ շարունակ այրել են անկողնային պարագաներ, կոտրվել են կերակրադռնակներ ու վնասվել որոշ խցերի փականներ:

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ տեղ գտած պնդմանը, թե «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում, ապա հայտնենք, որ իրականում նյութեր նախապատրաստվում են վերոնշյալ քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից օրեր առաջ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու կապակցությամբ»:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …