Breaking News

Որոնում են Փոքր Մանթաշի գյուղապետին, աշխատակազմի ղեկավարին և Շիրակի մարզպետարանի վարչության պետին

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները որոնում են Փոքր Մանթաշ գյուղի բնակիչներ՝ 43-ամյա Ժիրայր Հակոբյանին և 57-ամյա Գագիկ Հակոբյանին, ինչպես նաև Լիպարիտ Մարտիրոսյանին։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Ոստիկանության կազմակերպված հանացավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Ոստիկանության Արթիկի բաժին են հրավիրել 38-ամյա Լ. Ք.-ին, ով հայտնել է, որ 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Ժ. և Գ. Հակոբյանները Փոքր Մանթաշ գյուղի գյուղապետարանի 10 աշխատակիցների աշխատավարձերի բանկային քարտերից կանխիկացրել են մոտ 1 մլն դրամ, որից հետո նշված գումարը որպես կաշառք Ժ. Հակոբյանը տվել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանին՝ գյուղապետարանի հայեցողական հաստիքացուցակները հաստատելու համար, ինչը Լ. Մարտիրոսյանը կատարել է։

Ժ. Հակոբյանը Փոքր Մանթաշի գյուղապետն է, իսկ Գ. Հակոբյանը՝ նույն գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …