Breaking News

Խոշոր հրդեհ Վանաձորում

Նոյեմբերի 1-ին, ժամը 21:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի նախկին լիմոնադի գործարանի մոտակայքում:

Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 111 հասցեում չգործող «ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի մասնաշենքերից մեկում (25X60 մ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:23-ին, մարվել՝ 02:26-ին:

Եռահարկ շինության առաջին հարկում այրվել է դյուրավառ նյութեր, 35 հատ տարբեր չափերի (10-50 լ) անհայտ նյութով լի տակառներ, կուտակած թղթե թափոններ (մոտ 150 խմ), 2 կգ-անոց 50 հատ ներկի մետաղյա տարրաներ, և 2 խմ պարան:

Փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն:

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …