Breaking News

«Հրապարակ». Ծառուկյանը քարոզարշավին կհետևի Չեխիայից

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը՝ նոյեմբերի 3-ին, «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները կմեկնեն մարզեր՝ մասնակցելու նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի եզրափակիչ ակորդին։ Վարդեւան Գրիգորյանը, Վահե Էնֆիաջյանը, Գեւորգ Պետրոսյանը կլինեն Շիրակի Մարալիկ քաղաքում, հոկտեմբերի 29-ին էլ Ախուրյանում էին քարոզարշավին մասնակցել, ներկա է եղել նաեւ նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը․ այս համայնքում ՀՀԿ-ն թեկնածու չունի, դաշինքի թեկնածուն մրցում է ՀՅԴ-ականի հետ։ Իսկ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը կուղեւորվեն Սեւան։ Թեեւ նախապես հայտարարվել էր, որ վերջին միտինգներին Գագիկ Ծառուկյանը կմասնակցի, սակայն չի լինելու՝ երեկ մեկնել է Չեխիա։ Բայց տեսաուղերձներ է ուղարկել Սիսիան, Վայոց Ձոր, Ախուրյան եւ այլ համայնքների բնակիչներին»:

Մանրամսը թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …