Breaking News

Ասատուր Սարաֆյանը հանդիսանում է ավտոմատ փոխանցման տուփի իրական հայտնագործողը

Ավտոմատ փոխանցման տուփի պատենտի վրա նշվում է ամերիկացի Օսկար Բենքերի անունը, բայց նրա իսկական անունն է՝ Ասատուր Սարաֆյան: Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն:

Իր հայտնագործության հեղինակությունը Սարաֆյանը պաշտպանում էր մոտ 8 տարի՝ պայքարելով ավտոմեքենաներ արտադրող ընկերությունների դեմ: Արդյունքում՝ նրա առաջարկությունն ընդունվեց, և «General Motors» ընկերությունը, որը մինչ այդ ավտոմեքենաների մեջ տեղադրում էր բազմաթիվ թերություններ ունեցող կիսաավտոմատ փոխանցման տուփեր, սկսեց իր արտադրանքն առաջինը հագեցնել ավտոմատ փոխանցման տուփերով: Իր հայտնագործությունը Սարաֆյանը գրանցեց 1935թ:

Ասատուր Սարաֆյանը ծնվել է 1895 թ.: Նրա ընտանիքին հաջողվեց փրկվել Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց մեծ ցեղասպանությունից ու տեղափոխվել Չիկագո, ուր Ասատուր Սարաֆյանը փոխեց իր անունն ու դարձավ Օսկար Բենքեր, գտավ աշխատանք ու սկսեց իր գործունեությունը:

Ասատուր Սարաֆյանը վախճանվեց 1979, 83 տարեկան հասակում, Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում:Ասատուր Սարաֆյանը կենցաղում շատ անհրաժեշտ այլ գործիքների հեղինակ է նաև:

 

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …