Breaking News

Թրամփը մահապատիժ է պահանջել Նյու Յորքի ահաբեկչի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է մահապատժի ենթարկել Նյու Յորքում ահաբեկչություն իրականացրած Սայֆուլո Սայիպովին:

«Նա 8 մարդ է սպանել, վիրավորել է 12 մարդու: Նա պետք է մահապատժի դատապարտվի »,-հայտարարել է Թրամփը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, Նյու Յորքում  Ուզբեկստանի 29-ամյա քաղաքացին ավտոմեքենայով մխրճվել էր մարդկանց մեջ: Ահաբեկիչը ձերբակալված է:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …