Breaking News

Սերժ Սարգսյանը մեկնում է Հնդկաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով այսօր՝ նոյեմբերի 2-ին, աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի եւ փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ:

Հանրապետության նախագահը կմասնակցի «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին եւ դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …