Breaking News

Բնական գազը անգույն է և անհոտ

Հետաքրքիր փաստեր

– Բնական գազը պարունակում է հիմնականում մեթան՝ 70-98 տոկոս:

– Բնական գազը կարող է առաջանալ ինչպես առանձին, այնպես էլ նավթի հետ միասին: Վերջին դեպքում դա հաճախ ձեւավորում է մի տեսակ գազի գլխարկ նավթի հանքավայրերի վրա:

– Գիտե՞ք, որ բնական գազն անգույն է եւ հոտ չունեցող:

– Գազին հատուկ նյութ (հոտավետ) են ավելացնում, որպեսզի արտահոսքի դեպքում մարդը կարողանա դա նկատել:

– Արտահոսքի դեպքում սենյակի վերին մասում է բնական գազը հավաքվում, քանի որ այն գրեթե 2 անգամ թեթեւ է օդից:

– Բնական գազը ինքնաբերաբար բռնկվում է ըստ Ցելսիուսի 650 աստիճան ջերմաստիճանի պայմաններում:

– Ուրենգոյսկոյե գազի հանքավայրը (Ռուսաստան) ամենամեծն է մոլորակի վրա: Հետաքրքիր է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ունի աշխարհի բնական գազի պաշարների 17 տոկոսը:

– 1971-ից Թուրքմենստանում շարունակաբար բոցավառվում է գազի խառնարան Դարվազան, որն առավել հայտնի է որպես «Անդրաշխարհի դարպասներ»: Հետո երկրաբանները որոշեցին հրդեհել բնական գազը՝ սխալմամբ ենթադրելով, որ այն շուտով կայրվի ու կմարի: Այնուամենայնիվ, այսօր հրդեհը շարունակում է այնտեղ:

– Հետաքրքիր փաստ է այն, որ մեթանը համարվում է երրորդ ամենատարածված գազը հելիումից եւ ջրածնից հետո ամբողջ Տիեզերքում:

– Բնական գազը արտադրվում է ավելի քան 1 կմ խորության վրա, մինչդեռ որոշ դեպքերում խորությունը կարող է հասնել 6 կմ-ի:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …