Breaking News

«Ժողովուրդ». Առուշ Առուշանյանը ձգտել է «օրենքով գող» դառնալ. դաջվածքներ է արել, քրեական տարրերի հետ փորձել հարաբերություններ հաստատել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանն ամեն կերպ փորձում է խուսափել զինծառայությունից. այսօր էլ նա դեռ զորակոչային տարիքի է՝ 26 տարեկան: Բայց չի զինակոչվել՝ առողջական խնդիրների վերաբերյալ զավեշտալի հիվանդությունների մասին փաստաթղթեր ներկայացնելով:

Փոխարենը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ժամանակին Առուշանյանը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում՝ ձգտելով անգամ «օրենքով գող» դառնալ: Այդ նպատակով նա նույնիսկ դաջվածքներ է արել, քրեական տարրերի հետ Երեւանում փորձել հարաբերություններ հաստատել:

Սակայն այդ ճանապարհին տարբեր սխալներ է թույլ տվել, ու բանը հասել է նրան, որ «գողականները» Առուշանյանին պարզապես արտաքսել են Երեւանից: Այս տեղեկությունները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել անձամբ Առուշանյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:

Մանրամասը` թերթի այսօրա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …