Breaking News

Հանճարեղ շիզոֆրենիկներ, որոնք փոխել են մեր աշխարհը

Աշխարհում հազար մարդուց հինգը հիվանդ են շիզոֆրենիայով: Այս հիվանդությունը հավասարապես տարածված է՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց շրջանում: Իսկ ովքե՞ր են հանճարեղ մարդկանցից ունեցել շիզոֆրենիա:

1. Ֆիլիպ Կ.Դիք

Համարվում է, որ շիզոֆրենիայի թեթև տեսակով է տառապել ֆանտաստ գրող Ֆիլիպ Կ.Դիքը, ով հանրաճանաչ է դարձել «Արդյո՞ք անդրոիդները էլեկտրական ոչխարների մասին են մտածում» իր սքայ-ֆայ վեպով, ըստ որի նկարահանվել է «Շեղբի վրայով  վազողը» ֆիլմը, և «Հիշությունները՝ մեծածախ և մանրածախ» վեպով, որն ընկած է «Հիշել ամենը» ֆիլմի հիմքում: Մասնագետները ենթադրում են, որ հենց հիվանդությունն է օգնել գրողին ստեղծել նման սյուժեներ:

2. Վինսենթ Վան Գոգ

Համարվում է, որ նիդեռլանդացի պոստիմպրեսիոնիստ նկարիչն իր կտավների մեծ մասը հեղինակել է այն ժամանակ, երբ սրվել են շիզոֆրենիայի երևույթները: Այդ ժամանակ նա օրական մի քանի կտավ է ավարտել և կարողացել է օրերով չքնել:

3. Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ քաղաքացիություն չունեցող այս հանրահայտ փիլիսոփան ունեցել է վախեցնող հիվանդություն՝ «միջուկային մոզաիկ շիզոֆրենիա»: Տվյալ պահին այս հիվանդությունը կոչվում է մոլեգնություն, որի հիմնական ախտանիշը հանդիսանում է մեծության մոլորությունը: Հավանական է այն, որ հենց շիզոֆրենիան է ազդակ հանդիսացել գերմարդու գաղափարի համար:

4. Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ

Գոգոլի կյանքի և ստեղծագործությունների հետազոտողները գտնում են, որ նա տառապել է շիզոֆրենիայով: Նիկոլայ Վասիլևիչին հաճախ հանդիպել են ձայնային և տեսողական հալյուցինացիաներ: Հենց դրանց հիման վրա էլ գրողը ստեղծել է իր հերոսներից ոմանց: Իր մասին գրողն ասել է, որ իր օրգանները մարմնի մեջ գլխիվայր են տեղավորված:

5. Իսահակ Նյուտոն

Հետազոտողների մեծ մասը գտնում է, որ Իսահակ Նյուտոնը նույնպես տառապել է շիզոֆրենիայով: Նա եղել է հանճարեղ մաթեմատիկոս և ֆիզիկոս, բայց նրա հետ շատ դժվար է եղել խոսել, և վերջինիս տրամադրությունը փոխվել է ժամառժամ:

6. Պարվին Բաբի

Հայտնի հնդիկ դերասանուհի, ով արդեն 30 տարեկանում սկսել է բուժվել շիզոֆրենիայից: Համարվում է Բոլիվուդի ամենագլամուր դերասանուհին: Մեղադրել է ԿՀՎ-ին, ՊԱԿ-ին և Մոադին՝ իրեն սպանելու ցանկության մեջ:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …