Breaking News

«Ժողովուրդ». ՀՀ ՊՆ զորամասի իրային ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգը մեկը մյուսի հետեւից դատարան է ուղարկում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների մասով հարուցված քրեական գործերը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ ՊՆ զորամասի իրային ծառայության պետ Ռաֆիկ Ամիրջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից մինչեւ 2017 թվականի հունվար ամիսն ընկած ժամակահատվածում շարունակաբար պահեստից հափշտակել է խոշոր չափերի՝ 782 հազար 350 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի իրային նյութական միջոցներ: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

Գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին»:

Մանրամասը` թերթի այսօրա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …