Այս գիշեր ՔԿՀ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդվարդ Գրիգորյանը։ Տեղեկությունը հաստատել է ՔԿՀ վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ վերջինս գիշերը սրտի շրջանում սուր ցավեր է ունեցել, շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ գրանցվել է կենսաբանական մահ։
Հիշեցնենք, որ մասնագիտությամբ բժիշկ Էդիկ Գրիգորանը Նաիրի և Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի և խմբի մյուս անդամների հետ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մուտք էր գործել Ազգային ժողով և 2004-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման:|