Breaking News

Շանթ Հարությունյանի ընկերներից մեկն էլ ազատ արձակվեց

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով այսօր՝ նոյեմբերի 3-ին, ազատ է արձակվել Մկրտիչ Հովհաննիսյանը, տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից

Ալեք Պողոսյանի ու Մկրտիչ Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետն ավարտվել է և նրանք պետք է ազատ արձակվեին նոյեմբերի 5-ին, սակայն հօգուտ դատապարտյալների ազատ են արձակվել այսօր, քանի որ նոյեմբերի 5-ը կիրակի է:

Ալեք Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Ալեք Պողոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ:

Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել: Նա  մեղավոր էր ճանաչվել  ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ:

Հիշեցնենք, Շանթ Հարությունյանն ու ընկերները մեղավոր են ճանաչվել 2013 թվականնի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …