Breaking News

«Ժամանակ». Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի մահը կասկածելի է

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համար Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի մահը կասկածելի է:

«Ես նորից եմ կրկնում՝ Հոկտեմբերի 27-ը մի խնդրի հետ է կապված՝ Մեղրիի փոխանակման տարբերակ, ինչը Հայաստանի ոչնչացումն էր։ Այդ օրը գնդակահարվեց մեր անկախությունը, սկսենք անկախության վերականգնումը այդ գործի բացահայտմամբ։

Տարրական հարց է՝ եղե՞լ է Մեղրիի փոխանակման տարբերակ, թե՞ ոչ։ Եթե այդպիսի բան լիներ՝ Հայաստանը կոչնչանար, հարց է առաջանում՝ ո՞վ էր ուզում, որ Հայաստանը ոչնչանար: Հոկտեմբերի 27-ի հարցով կան ֆունդամենտալ հարցեր, և եթե նույնիսկ ոչ մի վկա չմնա, Հոկտեմբերի 27-ի հարցը՝ Մեղրիի հետ կապված պետք է քննարկել»,- «Ժամանակ»-ին ասաց Մանուչարյանը։

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …