Breaking News

«ՀԺ». Թոշակառուները «խնդրում են» կրճատել իրենց թոշակներն ու ավելի ստացած գումարը հետ գանձել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ շատ թոշակառուների սոցիալական ապահովության տարածքային բաժիններից զանգել, կանչել են ու համոզել հայտարարություններ գրել՝ իրենց կոնսաթոշակը վերահաշվարկելու՝ նվազեցնելու և ավելի գումարված գումարը հետ գանձելու վերաբերյալ:

Մասնավորապես, բոլոր այն քաղաքացիներին, որոնց աշխատանքային ստաժը հաշվարկելու համար որոշակի կասկածներ կամ խնդիրներ են առաջացել, տվել են համապատասխան բովանդակությամբ հայտարարության տեքստ, ասել են, որ արտագրեն ու ստորագրեն: Իսկ այդ հայտարարությունում նշվում է, որ մի ինչ-որ ժամանակահատվածի համար ստաժը հաշվարկելիս անհրաժեշտ են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն այդ ժամանակահատվածում թոշակառուի աշխատելու փաստը:

Թոշակառուն, իր կողմից ձեռագիր գրված ու ստորագրած հայտարարությամբ, համաձայնություն է հայտնում, որ մինչ պահանջվող հիմնավորումները ներկայացնելը, թույլատրում է, որ իր կենսաթոշակը վերահաշվարկվի՝ նվազեցվի: Այդ հայտարարությամբ թոշակառուները նաև «խնդրում» են, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի ավելի վճարված գումարը հետ գանձեն՝ իրենց ամենամսյա ստանալիք կենսաթոշակի 30 տոկոսի չափով: Մեզ դիմած քաղաքացին նշում էր, որ միայն իրենց բաժնում՝ Արաբկիրում, մոտ 300-400 այդպիսի թոշակառուներ կան»:

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …