Breaking News

«Ժողովուրդ». «Սանիտեք» -ում անմարդկային վերաբերմունք է. վերադասը հարվածել է կին աշխատողներից մեկին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանում աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերության աշխատակիցները ղեկավարության կողմից պարբերաբար անմարդկային վերաբերմունքի են արժանանում:

«Սանիտեք»-ի ղեկավարությունն աշխատակիցների հետ խոսում է վիրավորական արտահայտություններով, անգամ եղել է դեպք, երբ կին աշխատակիցներից մեկին հարվածել է վերադասը:

Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հակառակ աշխատակիցներին 500 դոլար աշխատավարձ վճարելու խոստմանը, տվել են ամսական 105 հազար դրամ՝ միաժամանակ ավելացնելով նրանց կողմից սպասարկվող տարածքի չափը: Իսկ ովքեր բողոքել են աշխատավարձի չափից, պարզապես ազատել են աշխատանքից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …