Breaking News

«Ժողովուրդ». ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ունեցվածքով կարելի է մի քանի հիմնարկ պահել. որտեղից այդքան գումար

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի ունեցվածքով հնարավոր է մի քանի պետական հիմնարկ պահել՝ վճարել աշխատողների աշխատավարձը, եւ այլն: Պաշտոնյան այնքան գումար ունի, որ նույնիսկ միլիարդների հասնող փոխառություն է տալիս այլ անձանց: Տրված թվով 4 փոխառությունների ընդհանուր գումարային չափը կազմում է 1 մլրդ 126 մլն 500 հազար դրամ, 375 հազար դոլար եւ 20 հազար եվրո: Դրանով չի սահմանափակվում Դավիթ Սուքիասյանի ունեցվածքը:

Նա հայտարարագրել է թվով 4 մեքենա: Ավելին՝ ըստ «ՀԵՏՔ»-ի՝ պաշտոնյային են պատկանում «ԴԼՍ ԳՐՈՒՊ», «ՄՄՎԻՆԻՆԳ», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ները, որտեղ նա ունի 100% բաժնեմաս: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՔԾ-ում պարզել են, թե որտեղից աշխատակազմի ղեկավարին այդքան գումար, եւ, ի վերջո, միլիարդատեր լինելով՝ նրա ինչի՞ն է պետք աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Հովհաննիսյանը ասաց. «Աշխատակազմի ղեկավարը տեւականորեն աշխատել է գործարար միջավայրում նախքան հատուկ քննչական ծառայություն աշխատանքի ընդունվելը: Ունեցել է բիզնեսներ, որոնք նշել է իր հայտարարագրում, նաեւ անշարժ ու շարժական գույքը: Մենք այդտեղ որեւէ խնդիր չենք տեսնում, որ նա տիրապետում է որոշակի կարողության»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …