Breaking News

Շաքարավազն էժանացել է շուրջ 14 տոկոսով

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի գների 14 տոկոսանոց անկում է արձանագրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` նշելով, որ Հայաստանում մի շարք ապրանքային շուկաներում առկա է գների իջեցում: «Շաքարավազի գինը կտրուկ նվազել է` շուրջ 14 տոկոսով, ու այս պահին վաճառքի գինը 335 դրամ է: Շաքարավազի շուկայում գների իջեցումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ ու խորացմամբ», ասաց պաշտոնյան: Նրա խոսքով` ներկայում շուրջ 50 ընկերություն շաքարավազի ներկրում է իրականացնում: «Ճիշտ է այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հավելեց Արտակ  Շաբոյանը:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …