Breaking News

Իտալիայի ամենահայտնի պոռնոաստղը պատրաստվում է շախմատիստուհու կարիերա սկսել

Իտալիայի հանրահայտ պոռոնաստղ,  69-ամյա Իլոնա Շտալերը, ով ավելի շատ հայտնի է Չիչոլինա կեղծանունով, տարիներ առաջ, երբ դեռ չէր նկարահանվում մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում, մոլի շախմատիստուհի էր: Այժմ պոռնոաստղը պատրաստվում է մասնակցել է շախմատի լրացուցիչ խաղի` ի ցույց դնելով այդ ասպարեզում ունեցած իր տաղանդը: Այս մասին գրում է The Times-ը՝ տեղեկացնելով, որ Շտալերը պատրաստվում է մրցակցել չորս առաջատար շախմատիստների հետ:

Այսօր՝ կիրակի օրը, Շտալերը հանդես կգա Պերուջայում կայանալիք հանդիպմանը, որտեղ նրա մրցակիցների շրջանում կլինեն Իտալիայի շախմատի հավաքականի 21-ամյա խաղացողն ու 25-ամյա գրոսմայստերը:

«Մենք տեսել ենք, թե ինչպես է խաղում Իլոնան. նա հիանալի շախմատիստուհի է, շատ ագրեսիվ»,- նշել է մրցաշարի կազմակերպիչներից Լավինիա Բոտինին:

Իսկ Շտալերն ասել է. «Ամեն ինչ վերաբերում է կենտրոնացմանը և տրամաբանությանը: Ես սոսկ պոռնոաստղ չեմ»:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …