Breaking News

Թուրք լրագրող Ամբերին Զամանը Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ լուսանկար է հրապարակել

Թուրք լրագրող Ամբերին Զամանը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ արված լուսանկար է հրապարակել: Հայտնի լրագրողը, ով անմասն չէ նաև Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարից, «Twitter» -ում կատարած հրապարակմանը կից օգտագործել է «Հայոց ցեղասպանության հոշակոթող», «Բոստոն», «այլևս երբեք» (#ArmenianGenocide memorial, #Boston, #neveragain ) հեշթագերը, տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

 Նշենք, որ Զամանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 վայրկյան» նախագծի մասնակիցներից է և նախագծի համար կարդացել է  Ցեղասպանությունը վերապրած Սառա Մուրադյանի վկայությունը:

Լրագրողի հրապարակումը թուրքական մամուլում բուռն դժգոհություն է առաջացրել, իսկ թեմային անդրադարձած «Ensonhaber.com» լրատվակայքը շտապել է Զամանին մեղադրել «ահաբեկչական կառույցների խոսնակ» լինելու և հակաթուրքական գործունեություն իրականացնելու մեջ:

Check Also

ՌԴ-ն ակտիվորեն աջակցում է Երևանին և Անկարային՝ կարգավորելու հարաբերությունները. Զախարովա

Ռուսաստանը հնարավորինս աջակցում է Հայաստանին և Թուրքիային կարգավորելու հարաբերությունները, ինչպես նաև պատրաստ է միջնորդ լինել …