Breaking News

ՄԻՊ աշխատակազմը հետեւում է ՏԻՄ ընտրություններին

Նոյեմբերի 5-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական եւ մարզային ստորաբաժանումներն աշխատում են վաղ առավոտից։

Աշխատանքային խմբեր են գործուղվել այն մարզեր, որտեղ ստորաբաժանումներ առանձնացված չեն։ Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …