Breaking News

Աշխարհն աղետի եզրին է. Ալոկ Շարմա

Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջոցներ ձեռնարկել չկարողանալը կհանգեցնի «աղետալի» հետեւանքների աշխարհի համար, նախազգուշացրել է ՄԱԿ-ում կլիմայի գծով կայանալիք բանակցությունների պատասխանատուն։

«Ես չեմ կարծում, թե դրա համար այլ բառ կա»,- ասել է բրիտանացի նախարար, ՄԱԿ կլիմայի փոփոխությունների գծով 26-րդ կոնֆերանսի (COP26) պատասխանատու Ալոկ Շարման բրիտանական The Observer թերթի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ամենամյա բանակցությունները, որոնք տեղի կունենան Գլազգոյում, կդառնան գլոբալ ջերմացումը սահմանափակող վերջին շանսերից մեկը եւ կարող են կյանքեր փրկել։

«Դա կլինի ամենադաժան նախազգուշացումն այն մասին, որ մարդու վարքագիծը սպառնալիորեն արագացնում է գլոբալ տաքացումը, եւ հենց այդ պատճառով COP26-ը պետք է դառնա այն պահը, երբ մենք բոլորս ճիշտ պետք է վարվենք։ Մենք չենք կարող թույլ տալ մեզ սպասել, երկու տարի, հինգ տարի, 10 տարի…»,- ասել է նա։

Շարմայի մեկնաբանություններն արվել են Կլիմայի փոփոխությունների գծով փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) վերջին գնահատականի հրապարակումից մեկ օր առաջ, որի մշակման վրա ծախսվել են տարիներ եւ որը, հավանաբար, առավել համոզիչ պատկերացում կտա կլիմայի մարդածին փոփոխության մասշտաբների մասին։

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …