Breaking News

ՀՀԿ-ի խայտառակ պարտությունը Շիրակի մարզում

Նոյեմբերի 5-ին Հայաստանի բոլոր մարզերում,այդ թվում նաև Շիրակի մարզի խոշորացված համայնքներում, անցկացվեցին համայնքապետերի ընտրություններ: Շիրակի մարզում տեղի ունեցան երեք համայնքների՝ Ախուրյանի (միավորում է 8 գյուղ), Մարմաշենի (միավորում է 15 գյուղ) և Անիի (միավորում է 17 գյուղ) համայնքապետերի ընտրություններ: Ընտրությունների արդյունքները բավականին տհաճ են ՀՀԿ-ի համար, քանի որ մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարի կողմից ՄԻԱԿ սատարվող թեկնածու՝ Մարմաշենի համայնքապետի թեկնածու, Քեթիի նախկին գյուղապետ Թորգոմ Սահակյանը պարտություն կրեց: Այդ խոշորացված համայնքում, որը միավորում է 15 գյուղ, որոնցից Մարմաշեն, Մայիսյան, Շիրակ, Վահրամաբերդ համայնքները Գյումրիի արվարձանային և բավական մեծ բնակչություն ունեցող գյուղեր են,հաղթանակ է տարել ՀՅԴ-ի ներկայացուցիչ,գործարար Կարեն Արշակյանը, ով ստացել է 1463 ձայն: ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված Թորգոմ Սահակյանը ստացել է 1289 ձայն:
Խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավար ընտրված Արծրունի Իգիթյանի (ստացել է 1464 ձայն) և Անիի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Արտակ Գևորգյանի (ստացել է 3909 ձայն) հաղթանակի մեջ ՀՀԿ մարզային կառույցը ՈՉ ՄԻ լումա չունի: Ախուրյանի պարագայում ՀՀԿ-ն, չունենալով հարմար թեկնածու, ստիպված եղավ պաշտոնապես պաշտպանել Ախուրյանը գրեթե քառորդ դար ղեվարարած ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանին,իսկ Անիում հաղթանակ տարած Արտակ Գևորգյանին էլ ՀՀԿ մարզային կառույցը հնարավորինս «խանգարում» էր՝ծածուկ պաշտպանելով թեկնածուներից մեկին: Արտակ Գևորգյանին հիմնականում սատարել է նրա քավորը՝ ԱԺ պատգամավոր,«հնաբնակ» ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը:
Շիրակի մարզում նոյեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն հաղթեց ՀՀԿ-ին:
Հ.Գ. Տարօրինակն այն է, որ Մարմաշեն համայնքը միավորող 15 գյուղերի նախկին ղեկավարները գրեթե բոլորը ՀՀԿ-ական էին, սակայն մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի կողմից պաշտպանված թեկնածուն, որի համար վերջինս քաղաքական գովազդում էլ էր նկարահանվել, պարտություն է կրում: Հարց է ծագում. համալսարանի աշխատանքներն անտեսած ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ում է՞ հերթական անգամ մեղավոր դարձնելու իր անհաջողության համար՝ լծվելով իր սիրելի «դավադրությունների տեսություն» նախասիրությանը՝ ով է կանգնած այս ամենի թիկունքին:

Գագիկ Համբարյան

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …