Breaking News

Արցախում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Սևադայի Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երեւան: Նա Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է»,-«Արմենպրես»ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցի առողջական վիճակի մասին տեղեկատվություն ճշտել չհաջողվեց:  Նա Արցախի զինվորական հոսպիտալում է:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն` Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …