Breaking News

Մենք մարդկանց ինչ ուղերձ ենք հղում, որ ևս 10 %-ով պետք է ավելի վատ ապրենք. Փաշինյանը՝ նախարարին

«Արդեն 3 տարի՝ կենսաթոշակները, ընտանեկան նպաստներն ու նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնում: Մենք մարդկանց ի՞նչ ուղերձ ենք հղում, փաստորեն, մենք չենք ասում, որ ևս 10 %-ով պետք է ավելի վատ ապրենք»,-«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ Բյուջե 2018 նախագծի քննարկուման ժամանակ, իր հարցն ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ ընդգծելով, որ բյուջեի նախագծից՝ իր համար հասկանալի չէ, թե կառավարությունն կոնկրետ ինչ խնդիր և ցուցանիշ է դնում աղքատության հետ կապված:

Նախարար Ա. Ասատրյանը՝ հարցին ի պատասխան հիշեցրեց, որ վերջին անգամ 2014, 2015 թթ. են բարձրացրել կենսաթոշակները, նպաստները՝ յուրաքանչյուր տարի 15 տոկոսով.  «Հասկանալի է, որ գնաճն իր ազդեցությունը թողնելով՝ չի կարող մեր քաղաքացիների եկամուտների սպառման տեսանկյունից որոշակի ազդեցություն չունենալ՝ նվազման առումով: Այն կոնտեքստում, եթե բացառապես միայն կենսաթոշակն է անձի եկամուտը՝ այստեղ ձեր նշած խնդիրն առկա է: Ամենամեծ ազդեցությունը՝ աղքատության կրճատման վրա, ունենում է տնտեսական աճը»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ սոցիալական ոլորտին տրամադրված միջոցները փորձում են ուղղել մաքսիմալ հասցեական, որպեսզի հիմնական թիրախը լինեն աղքատության մակարդակից ցածր գտնվող մարդիկ:

ArmLife.am

Check Also

Ինչպես կարող են Ուկրաինայի հակամարտությունն ու ռուբլու փոխարժեքն ազդել ՀՀ տնտեսության վրա

Ուկրաինայում զինված հակամարտության պատճառով ռուբլու փոխարժեքը հիմնական արժույթների նկատմամբ կտրուկ նվազել է. եթե անցյալ տարվա …