Breaking News

Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. գյուղացիները փակել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհը.

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Առավոտյան ժամը 08:00-ից գյուղացիները փակել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհը՝ 12.5 կմ հատվածում՝ Շատին գյուղի վարչական տարածքում, և ասում են, որ վարչական բաժանումը սխալ է եղել:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ գյուղացիները նաև ասում են, որ ընտրությունները անօրինական են եղել և ընթացել են կոպիտ խախտումներով: Մեր տեղեկություններով՝ նույն պահանջով փակվել է նաև Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածը՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը և բանակցություններ են վարում գյուղացիների հետ:

Ըստ կայքի՝ քիչ առաջ  ճանապարհը բացվել է, գյուղացիներին խոսք են տվել, որ կառավարությունը երկօրյա ժամկետում բարձրացրած խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …