Breaking News

«Հրապարակ». Սամվել Կարապետյանն ու Կարեն Կարապետյանը խորհրդակցել են. ով է հանդես գալու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առաջարկությամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Սերժ Սարգսյանը, իր բնավորության համաձայն, ձգձգի 2018-ի վարչապետության շուրջ ինտրիգը` միայն վերջին պահին բարձրաձայնելով իր մոտեցումը, հայտնի է, որ ինտրիգն արդեն կարծես հագուցալուծվել է:

Սամվել Կարապետյանը խորհրդակցել է Կարեն Կարապետյանի հետ, երկուստեք հանգել են համոզման, որ «ճիշտը» Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն է` Հայաստանի անվտանգության, այդ թվում եւ ղարաբաղյան հարցի տեսանկյունից, «որովհետեւ Կարեն Կարապետյանին դժվար կլինի Ալիեւի հետ բանակցելը, համ էլ՝ չարժե նման նագրուզկի տակ մտնել»: Դա է նաեւ պատճառը, որ նոյեմբերի 13-ին` «Ռիո»-ի բացման օրը, Սերժ Սարգսյանին է վերապահվել 1 միլիարդ դոլար ներդրման մասին հայտարարելը, որի առյուծի բաժինը հատկացնելու է Ս. Կարապետյանը՝ էներգետիկ ոլորտին:

Ընդ որում, հավանաբար, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու առաջարկությամբ հանդես կգա հենց ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Թե երբ՝ չասացին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …