Breaking News

«Հրապարակ». Սիսիանի քաղաքապետը դրսի գողականների օգնությանն է դիմել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ի ընտրություններից հաշված օրեր առաջ Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանի ինքնաբացարկի դիմումը, ըստ տեղեկությունների, լուրջ հիմքեր է ունեցել։ Սիսիանի վերընտրված քաղաքապետ եւ ՀՀԿ-ի թեկնածու Արթուր Սարգսյանը դրսից գողականների է հրավիրել եւ Համբարձումյանին ստիպել դուրս գալ պայքարից։

Ի դեպ, Արտաշատում էլ, որտեղ ընդամենը 25 տոկոս մասնակցություն է գրանցվել, պարզվում է՝ մարդիկ քվեաթերթիկներում նշել են Արգամ Աբրահամյանի անունը։ Պաշտոնապես 77 անվավեր քվեաթերթիկ է գրանցվել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …